Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական
Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման
77-րդ տարեդարձի առիթով:

Նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում
Ձեզ և բարեկամ Չինաստանի ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի
առթիվ։

Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանը գրանցել է պատմակակ նշանակության ձեռքբերումներ, որոնք
վկայում են չին ժողովրդի հետևողական աշխատանքի, ստեղծարար ներուժի և զարգացման հեռանկարային տեսլականի
մասին՝ ամրապնդելով երկրի կարևոր դերակատարումն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում։

Առանձնահատուկ գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր
քաղաքական երկխոսությունն ու բազամոլորտ համագործակցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության,
որն այսօր հաջողությամբ զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք գրանցել նոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրների և
ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝
հարատև բարօրություն և առաջընթաց»։

Պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ընդունեք խնդրեմ ամենաջերմ
շնորհավորանքներս ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի առթիվ։
Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանն անցել է պետականության ամրապնդման և զարգացման
նշանակալի ճանապարհ և այսօր իր տնտեսական ներուժով, գիտատեխնոլոգիական կարողություններով և միջազգային
ներգրավվածությամբ կարևոր դերակատարություն ունի գլոբալ զարգացման օրակարգում։

Ուրախությամբ եմ փաստում, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված՝ Հայաստանի և
Չինաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են նոր մակարդակի՝ ձեռք բերելով ռազմավարական
բովանդակություն:

Վստահ եմ, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կշարունակենք խորացնել մեր
գործընկերությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն,
հարատև առաջընթաց և նորանոր ձեռքբերումներ»։

Leave a comment