Մեր ենթագիտակցական ու սոցիալ-հոգեբանական ալերգիան՝ պետություն հասկացության նկատմամբ, չենք հաղթահարել. Փաշինյան

Մեր ենթագիտակցական ու սոցիալ-հոգեբանական ալերգիան՝ պետություն հասկացության նկատմամբ, չենք հաղթահարել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հող ու ջուր»․ Մեր իրականության մեջ ամենաշատը օգտագործվող արտահայտություններից մեկն է և ամենաշատ խմվող կենացներից մեկը։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հողի և ջրի կոմիտե ստեղծելու մասին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի առաջարկած նախագծին։

«Մեր պետական ինստիտուտների հետ մեր քաղաքացիների էմոցիոնալ կապը շատ մեծ է։ Օրինակ՝ անունը դրել ենք Էկոնոմիկայի նախարարություն, որը շատ կարևոր գործառույթ է կատարում, բա «էկոնոմիկա» բառը մեր քաղաքացիների մեծամասնությանը ի՞նչ է ասում»,-ասաց նա։ 

Վարչապետն ընդգծեց, որ «Հողի և ջրի կոմիտե» անունը արտահայտում է նաև Կառավարության ընկալումը, թե ինչպիսի անուններ և բրենդինգ պետք է ունենան պետական մարմինները։ Ըստ վարչապետի՝ պետական մարմինների անվանումները պետք է հասկանալի լինեն ՀՀ քաղաքացիների համար։

Նա ասաց, որ   «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը վերաբերող բանախոսությունների ժամանակ ցույց է տալիս, թե  ենթագիտակցական ինչ կոնֆլիկտ ունենք պետություն հասկացության հետ, որը կապված է մեր պատմության և մեր պատմական ճակատագրի որոշ նրբությունների հետ։ «Այդտեղ ասում եմ, որ մինչև այսօր մեր ենթագիտակցական ու սոցիալ-հոգեբանական ալերգիան պետություն հասկացության նկատմամբ չենք հաղթահարել։ Այսօր մեր իրականության մեջ շատ խնդիրներ կան, որ կապված են դրա հետ։ Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին, պետություն ասելիս, հասկանում է վատ բան։ Այս գործոնի դերը մենք թերագնահատում ենք հանրային կյանքում»,-ասաց նա։

Leave a comment