Ռուսաստանին բաժին է ընկնում 2026թ.-ի հուլիսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 76.1%-ը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2026թ․-ի հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 905․8 մլն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 415․5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 490․3 մլն դոլար։

Ըստ երկրների պատկերը հետևյալն է.

2026թ․-ի հուլիսին Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 689․1 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 42․5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 646․6 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 76․1%-ը։

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 68․6 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 68 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 0․6 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 7․6%-ը։

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 16․5 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 13․3 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 3․2 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1․8%-ը։

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 18․05 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 55․8 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -37․8 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2%-ը։

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 9․2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 7․4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 1․8 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1%-ը։

Ղազախստանից Հայաստան փոխանցվել է 9․4 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 2 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ նորհոսքը կազմել է 7․4 մլն դոլար։ Ղազախստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1%-ը։

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 6․1 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 0․2 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 5․9 մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0․7%-ը։

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 7․3 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 51․1 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -43․7 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0․8%-ը։

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 4․8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 8․8 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -4 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0․5%-ը։

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 3.7 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 14․1 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -10․4 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0․4%-ը։

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 7․5 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 21․3 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -13.8 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.8%-ը։

Leave a comment