Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվել է

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց վերացնել երրորդ երկրներից դեպի Հայաստան ցեմենտի ներմուծման 6-ամսյա ժամանակավոր արգելքը, որը գործելու էր 2026թ. հուլիսի 23–ից մինչև 2027թ. հունվարի 23–ը:

Ինչու վերանայվեց որոշումը.

  • Լոգիստիկ խնդիրներ. Ներկրման լոգիստիկ բարդությունները բարձրացրել են բեռնափոխադրման արժեքն ու երկարաձգել ժամկետները:

  • Անհավասար մրցակցություն. Նախկին կարգավորմամբ (ներմուծման լիցենզավորում և 1 տոննայի համար 8000 դրամ պետտուրք) առաջարկի և պահանջարկի խախտումը ներքին շուկայում ստեղծել էր մրցակցային անհավասար պայմաններ:

  • Աշխարհագրության ընդլայնում. Սահմանափակման վերացումը թույլ կտա ցեմենտ ներկրել ոչ միայն Իրանից, այլև այլ երկրներից, օրինակ՝ Վրաստանից:

Շուկայի վիճակն ու տեղական արտադրությունը.

  • Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ շուկայում նկատված դեֆիցիտը պայմանավորված էր հարևան երկրներից մատակարարումների խաթարմամբ:

  • Պետական կառավարմանն անցած «Արարատցեմենտ» գործարանն աշխատում է առավելագույն հզորությամբ. օգոստոսին արտադրվել է 95.3 հազար տոննա ցեմենտ (հուլիսի համեմատ ավելի է ~16 հազար տոննայով, հունիսի համեմատ՝ 26 հազարով):

Կառավարությունը հրաժարվում է պաշտպանական սահմանափակումներից՝ շուկայում առաջացած դեֆիցիտը լրացնելու, գները հավասարակշռելու և շինարարության ոլորտում անխափան մատակարարումներ ապահովելու համար:

Leave a comment