Կառավարությունը հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծին

Բաժանորդագրվել

2027 թ. համախմբված բյուջեն եկամուտների գծով գնահատվում է 3 տրլ 829.9 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 4 տրլ 298.1 մլրդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:

Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

2027 թ. համախմբված բյուջեն եկամուտների գծով գնահատվում է 3 տրլ 829.9 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 4 տրլ 298.1 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 468.2 մլրդ դրամ, ՀՀ համայնքների 2027 թ. բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 417.6 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 417.6 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա նախագծով ՀՀ կենտրոնական բանկին կոչ է արվում` 2027 թվականի ընթացքում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվել 12–ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի ցուցանիշով:

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1–ից:

Leave a comment