Որոշում եմ կայացրել լքել հավաքականի ճամբարը։ Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը այն պատճառների մասին, որոնք ինձ դրդեցին հեռանալ ազգային թիմից, որին ես միշտ նվիրված եմ եղել: Այս մասին հայտարարել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը։
«Հիմա ժամանակն է հաջողություն մաղթել Պորտուգալիային և իմ բոլոր թիմակիցներին՝ առանց բացառության»,- գրել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։
Ինչպես հաղորդում է Marca-ն, 41-ամյա ֆուտբոլիստն օգտվել է իր մասնավոր ինքնաթիռից և մեկնել Մադրիդ։
Ռոնալդուի և գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի միջև կոնֆլիկտ էր ծագել, երբ Ազգերի լիգայի շրջանակում Նորվեգիայի դեմ կայացած խաղում Ռոնալդուն ողջ հանդիպումն անցկացրել էր պահեստայինների նստարանին։