Խոստումները նախընտրական ծրագրի շրջանակում էին․ Կանդազը ցուցմունք է տվել դատարանում

https://arm.sputniknews.ru/20260930/khvostumnery-nakhyntrakan-tsragri-shrjanakum-ein-kandazy-cucmunq-e-tvel-dataranum-107503334.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0c/105692685_90:0:1511:1066_1920x0_80_0_0_a15cd2ffe2bcb7b7c63b3cc4f23eeb76.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արթուր ավանեսյան (կանդազ), դատարան, ցուցմունք

հայաստան, արթուր ավանեսյան (կանդազ), դատարան, ցուցմունք

Բաժանորդագրվել

Նախկին զինվորականը նշել է նաև, որ ինքը որևէ մեկին չի ստիպել մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական հանդիպումներին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի հայտնի ռազմական գործիչներից մեկը՝ հետախույզ Արթուր Ավանեսյանը (Կանդազ), այսօր դատարանում ցուցմունք է տվել խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառելու փորձի վերաբերյալ գործով։

Ավանեսյանը լեգենդար հետախույզ է, որն ավելի վաղ միացել էր գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի թիմին և մասնակցել պաշտպանական բարեփոխումներին վերաբերող ծրագրի մի հատվածի մշակմանը:

Ըստ մեղադրանքի` Ավանեսյանն իբր խոստացել է աշխատանքի տեղավորել և բնակարան հատկացնել, եթե քվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին:

Այսօրվա դատական նիստի ժամանակ Ավանեսյանը հայտարարել է, որ հնարավոր աջակիցներին, այդ թվում՝ նախկին զինվորականներին տված իր բոլոր խոստումները լիովին տեղավորվում էին Սամվել Կարապետյանի թիմի նախընտրական ծրագրում։ Այդ ծրագրում կետեր են եղել և՛ արցախահայերին բնակարանով ապահովելու, և՛ աշխատանքի տեղավորելու, և՛ ընդհանուր առմամբ քաղաքացիների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման մասին։

Նախկին զինվորականը նշել է նաև, որ ինքը որևէ մեկին չի ստիպել մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական հանդիպումներին։

«Ես մարդկանց ասում էի՝ եկեք մեր հանդիպումներին, ծանոթացեք կուսակցության`պաշտպանության և անվտանգության վերաբերյալ ծրագրին։ Դա իմ կողմից խնդրանք է եղել։ Ոմանք ընդունել են մեր հրավերը, ոմանք՝ ոչ։ Բայց ես որևէ մեկին բնակարան կամ աշխատանք չեմ խոստացել իրենց մասնակցության դիմաց»,- նշել է Կանդազը։

Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է ԱԺ ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Ապրիլի 28–ին Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։
Հունիսի 25-ին դատարանը որոշել էր Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինել տնային կալանքով և բացակայելու արգելքով, իսկ սեպտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։

Leave a comment