https://arm.sputniknews.ru/20260930/inchu-e-tel-aviv-meknats-odanavy-arevangman-azdanshan-ugharkel-mi-qani-varkats-e-shrjanarvum-107490770.html
Ինչու է Թել Ավիվ մեկնած օդանավը առևանգման ազդանշան ուղարկել. մի քանի վարկած է շրջանառվում
Ինչու է Թել Ավիվ մեկնած օդանավը առևանգման ազդանշան ուղարկել. մի քանի վարկած է շրջանառվում
Sputnik Արմենիա
Ուղևորները պատմել են «Flydubai»-ի օդանավում տեղի ունեցած հարձակման մասին․ օդաչուներից մեկին դանակահարել են։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T13:04+0400
2026-09-30T13:04+0400
2026-09-30T13:07+0400
ինքնաթիռ
օդաչու
ինքնասպանություն
իսրայել
դուբայ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107487160_119:0:1280:653_1920x0_80_0_0_be2472c8bc00f5bc4b4227d6b5613309.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Flydubai» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը Դուբայից ուղևորվում էր Թել Ավիվ, քիչ էր մնում կործանվեր օդաչուների խցիկում տեղի ունեցած դանակահարության հետևանքով։ The Times of Israel-ը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ օդաչուներից մեկը դանակի հարված է ստացել։Միջադեպի ժամանակ Boeing 737 MAX-ը սկզբում փոխանցել է 7700 միջազգային վթարային ազդանշանը, այնուհետև՝ 7500 կոդը, որը նշանակում է օդանավի առևանգում կամ անօրինական միջամտություն։ Դրանից հետո ինքնաթիռը կտրուկ վայրէջք է սկսել կատարել՝ մեկ րոպեից էլ պակաս ժամանակում մոտ 10,4 կմ-ից իջնելով մինչև 5,2 կմ բարձրության։Ուղևորներից մեկը՝ Միրիամը, իսրայելական «Channel 12»-ին պատմել է, որ օդանավում խուճապ է սկսվել, իսկ երբ օդաչուների խցիկի դուռը բացվել է, մարդիկ արյուն են տեսել։Մեկ այլ ուղևոր պատմել է, որ օդաչուի վիրավորվելուց հետո ինքնաթիռը սկսել է սրընթաց ներքև իջնել։«Ինչքանով հասկանում էինք` օդաչուներից մեկը դանակի հարված է ստացել և ծանր վիրավորվել, ինչից հետո ինքնաթիռի կառավարումը կորցվել է։ Այն սկսել էր սրընթաց իջնել։ Շատ սարսափելի էր»,– ասել է նա։Իսրայելական աղբյուրների պնդմամբ՝ միջադեպը կապված է եղել օդաչուների միջև ծագած կոնֆլիկտի հետ, իսկ ինքնաթիռի առևանգման վարկածն անմիջապես բացառվել է։Իսրայելական 14-րդ ալիքի ռազմական թղթակից Հիլել Բիտոն Ռոզենը ևս ներկայացրել է տեղի ունեցածի իր վարկածը։ Նրա խոսքով՝ օդաչուներից մեկը, ենթադրաբար, սկսել է կտրուկ իջեցնել ինքնաթիռի բարձրությունը և անտեսել է մյուս օդաչուին։ Վերջինս կռվի է բռնվել նրա հետ և կանխել ինքնաթիռի կործանումը։Իսրայելական լրատվամիջոցներում շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուն փորձել է ինքնասպան լինել և կործանել ինքնաթիռը։ Հաղորդվում է, որ իսրայելցի ուղևորներն անձնակազմի անդամների հետ կանխել են դա։ Դրանից հետո ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։«Flydubai»-ում հաստատել են միջադեպի փաստը և հայտնել, որ օդանավն անվտանգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքի օդանավակայանում։Համացանցում արդեն լայն տարածում է գտել ուղևորներից մեկի լուսանկարը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա փորձել է բաժանել կռվի մասնակիցներին։Թաբուքում օդաչուներին դուրս են բերել ինքնաթիռից, իսկ ուղևորները սպասում են այլ չվերթի։
իսրայել
դուբայ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107487160_162:0:1033:653_1920x0_80_0_0_c624ce2dcc34d3c2bc3bdd74deeb4c86.jpg.webp
ինքնաթիռ, օդաչու, ինքնասպանություն, իսրայել, դուբայ
ինքնաթիռ, օդաչու, ինքնասպանություն, իսրայել, դուբայ
Ուղևորները պատմել են «Flydubai»-ի օդանավում տեղի ունեցած հարձակման մասին․ օդաչուներից մեկին դանակահարել են։
Միջադեպի ժամանակ Boeing 737 MAX-ը սկզբում փոխանցել է 7700 միջազգային վթարային ազդանշանը, այնուհետև՝ 7500 կոդը, որը նշանակում է օդանավի առևանգում կամ անօրինական միջամտություն։ Դրանից հետո ինքնաթիռը կտրուկ վայրէջք է սկսել կատարել՝ մեկ րոպեից էլ պակաս ժամանակում մոտ 10,4 կմ-ից իջնելով մինչև 5,2 կմ բարձրության։
Ուղևորներից մեկը՝ Միրիամը, իսրայելական «Channel 12»-ին պատմել է, որ օդանավում խուճապ է սկսվել, իսկ երբ օդաչուների խցիկի դուռը բացվել է, մարդիկ արյուն են տեսել։
«Ճիչեր լսեցինք։ Հետո բացեցին օդաչուների խցիկի դուռը և արյուն տեսանք․ ինչ-որ մեկը ծալովի դանակով հարվածել էր օդաչուին։ Պահեր եղան, երբ մտածում էինք, որ այնտեղից կենդանի դուրս չենք գա», — պատմել է կինը։
Մեկ այլ ուղևոր պատմել է, որ օդաչուի վիրավորվելուց հետո ինքնաթիռը սկսել է սրընթաց ներքև իջնել։
«Ինչքանով հասկանում էինք` օդաչուներից մեկը դանակի հարված է ստացել և ծանր վիրավորվել, ինչից հետո ինքնաթիռի կառավարումը կորցվել է։ Այն սկսել էր սրընթաց իջնել։ Շատ սարսափելի էր»,– ասել է նա։
Իսրայելական աղբյուրների պնդմամբ՝ միջադեպը կապված է եղել օդաչուների միջև ծագած կոնֆլիկտի հետ, իսկ ինքնաթիռի առևանգման վարկածն անմիջապես բացառվել է։
Իսրայելական 14-րդ ալիքի ռազմական թղթակից Հիլել Բիտոն Ռոզենը ևս ներկայացրել է տեղի ունեցածի իր վարկածը։ Նրա խոսքով՝ օդաչուներից մեկը, ենթադրաբար, սկսել է կտրուկ իջեցնել ինքնաթիռի բարձրությունը և անտեսել է մյուս օդաչուին։ Վերջինս կռվի է բռնվել նրա հետ և կանխել ինքնաթիռի կործանումը։
Իսրայելական լրատվամիջոցներում շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուն փորձել է ինքնասպան լինել և կործանել ինքնաթիռը։ Հաղորդվում է, որ իսրայելցի ուղևորներն անձնակազմի անդամների հետ կանխել են դա։ Դրանից հետո ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։
Որոշ տվյալներով՝ օդանավը կարող էին վայրէջքի հասցնել ինքնաթիռում որպես ուղևոր գտնվող և գործուղման մեկնող օդաչուները։ Հենց նրանք են, ըստ այդ տեղեկությունների, օդանավը հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայան։
«Flydubai»-ում հաստատել են միջադեպի փաստը և հայտնել, որ օդանավն անվտանգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքի օդանավակայանում։
Համացանցում արդեն լայն տարածում է գտել ուղևորներից մեկի լուսանկարը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա փորձել է բաժանել կռվի մասնակիցներին։
Թաբուքում օդաչուներին դուրս են բերել ինքնաթիռից, իսկ ուղևորները սպասում են այլ չվերթի։