Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովն այցելել է Հայաստանի Շախմատի ակադեմիա։
Նա ծանոթացել է ակադեմիայի աշխատանքին, իրականացվող կրթական ծրագրերին և շախմատի զարգացմանն ուղղված գործունեությանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հանդիպման առանցքային թեման դարձել է կրթության համակարգում շախմատի դերը։
Կողմերը քննարկել են Հայաստանում այս ուղղությամբ ձևավորված փորձը, դպրոցական կրթության համակարգում շախմատի նշանակությունը, ինչպես նաև ուսուցիչների և մարզիչների վերապատրաստման հարցերը։
Սեպտեմբերի 29-ին Ծաղկաձորում մեկնարկել է 2026 թվականի դպրոցականների աշխարհի թիմային առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը, որի բացման արարողությանը ելույթ է ունեցել ՖԻԴԵ-ի նախագահ և Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։
Թիմուր Տուրլովը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ է ընտրվել սեպտեմբերի 26-ին՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայի շրջանակում անցկացված ընտրությունների ժամանակ։