Աբովյան համայնքում նախատեսված ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Հովհաննես Աբրահամյանը։
Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 29-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև օրակարգում ընդգրկված այլ թեմաներ։
Աբրահամյանի թեկնածության մասին հրապարակված տեղեկություններում նրան ներկայացրել էին որպես Հրազդանի անտառտնտեսության տնօրենն է: Փաշինյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, սակայն այն ժամանակ չէր հայտնել ցուցակը գլխավորողի անունը։
2026 թվականի աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Ընտրությունները տարբեր համայնքներում անցկացվելու են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով։