https://arm.sputniknews.ru/20260930/zangvatsajin-harvats-ukrainajinrd-pn-n-khvocvats-objektneri-masin-tvjalner-e-nerkajacrel-107486308.html
Զանգվածային հարված Ուկրաինային․ՌԴ ՊՆ-ն խոցված օբյեկտների մասին տվյալներ է ներկայացրել
Զանգվածային հարված Ուկրաինային․ՌԴ ՊՆ-ն խոցված օբյեկտների մասին տվյալներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Գերատեսչության տվյալներով՝ կիրառվել է բարձր ճշգրտության ցամաքային բազավորման զենք, ինչպես նաև մեծ հեռահարության հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T11:46+0400
2026-09-30T11:46+0400
2026-09-30T11:46+0400
ռուսաստան
ուկրաինա
կիև
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիև քաղաքում, Կիևի և Օդեսայի մարզերում գտնվող օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Գերատեսչության տվյալներով՝ կիրառվել են բարձր ճշգրտության ցամաքային բազավորման զենք և մեծ հեռահարության հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Թիրախավորվել են էներգետիկ, կապի, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները։Ըստ նախարարության տվյալների` Կիևում խոցվել է «Դե Նովո» տվյալների մշակման կենտրոնը։ Այն ինտերնետ-տրաֆիկի փոխանակման հիմնական կետերից մեկն էր և օգտագործվում էր Ուկրաինայի զինված ուժերի համար տեղեկատվության մշակմամբ, պահպանմամբ և փոխանցմամբ։Մի քանի թիրախներ խոցվել են Կիևի մարզում։ Նալիվայկովկա բնակավայրում հարված է հասցվել «Կիևսկայա» էլեկտրաենթակայանին, որը էլեկտրաէներգիա է փոխանցում և բաշխում Կիևի և մարզի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին:Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև Տրիպոլի ՋԷԿ-ի խոցման մասին, որը էլեկտրաէներգիա էր մատակարարում Կիևի մարզի հարավում գործող ռազմական արդյունաբերության օբյեկտներին:Եվս մեկ թիրախ է դարձել Գորենիչի բնակավայրում էներգիայի պահպանման կուտակիչ պարկը։ Այս օբյեկտն օգտագործվել է Կիևում և Կիևի մարզում ռազմական օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար էլեկտրաէներգիա կուտակելու նպատակով։Հարվածներ են հասցվել նաև Օդեսայի մարզի օբյեկտներին։ «Իզմայիլ» նավահանգստում արտադրական և արդյունաբերական համալիր է խոցվել։ Ըստ ՌԴ ՊՆ–ի` այնտեղ իրականացվում էր Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական բեռների և վառելիքի ընդունում, պահեստավորում և փոխադրում:Բացի այդ, Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում ՌԴ ԶՈւ-ն խոցել է բեռնանավ, որը, ըստ պաշտպանության նախարարության տվյալների, ուղևորվում էր Օդեսա և ռազմական գույք ու երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում ուկրաինական զորքերի համար։Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ նոր զանգվածային հարվածներ են նախապատրաստվում` ի պատասխան ՌԴ տարածքում քաղաքացիական և վառելիքաէներգետիկ օբյեկտների վրա հարձակումների:
ուկրաինա
կիև
2026
Լուրեր
am_HY
ռուսաստան, ուկրաինա, կիև
ռուսաստան, ուկրաինա, կիև
Գերատեսչության տվյալներով՝ կիրառվել է բարձր ճշգրտության ցամաքային բազավորման զենք, ինչպես նաև մեծ հեռահարության հարվածային անօդաչու թռչող սարքեր։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիև քաղաքում, Կիևի և Օդեսայի մարզերում գտնվող օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ կիրառվել են բարձր ճշգրտության ցամաքային բազավորման զենք և մեծ հեռահարության հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Թիրախավորվել են էներգետիկ, կապի, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները։
Ըստ նախարարության տվյալների` Կիևում խոցվել է «Դե Նովո» տվյալների մշակման կենտրոնը։ Այն ինտերնետ-տրաֆիկի փոխանակման հիմնական կետերից մեկն էր և օգտագործվում էր Ուկրաինայի զինված ուժերի համար տեղեկատվության մշակմամբ, պահպանմամբ և փոխանցմամբ։
Մի քանի թիրախներ խոցվել են Կիևի մարզում։ Նալիվայկովկա բնակավայրում հարված է հասցվել «Կիևսկայա» էլեկտրաենթակայանին, որը էլեկտրաէներգիա է փոխանցում և բաշխում Կիևի և մարզի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին:
Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև Տրիպոլի ՋԷԿ-ի խոցման մասին, որը էլեկտրաէներգիա էր մատակարարում Կիևի մարզի հարավում գործող ռազմական արդյունաբերության օբյեկտներին:
Եվս մեկ թիրախ է դարձել Գորենիչի բնակավայրում էներգիայի պահպանման կուտակիչ պարկը։ Այս օբյեկտն օգտագործվել է Կիևում և Կիևի մարզում ռազմական օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար էլեկտրաէներգիա կուտակելու նպատակով։
Հարվածներ են հասցվել նաև Օդեսայի մարզի օբյեկտներին։ «Իզմայիլ» նավահանգստում արտադրական և արդյունաբերական համալիր է խոցվել։ Ըստ ՌԴ ՊՆ–ի` այնտեղ իրականացվում էր Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական բեռների և վառելիքի ընդունում, պահեստավորում և փոխադրում:
Բացի այդ, Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում ՌԴ ԶՈւ-ն խոցել է բեռնանավ, որը, ըստ պաշտպանության նախարարության տվյալների, ուղևորվում էր Օդեսա և ռազմական գույք ու երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում ուկրաինական զորքերի համար։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ նոր զանգվածային հարվածներ են նախապատրաստվում` ի պատասխան ՌԴ տարածքում քաղաքացիական և վառելիքաէներգետիկ օբյեկտների վրա հարձակումների: