https://arm.sputniknews.ru/20260930/dubajic-tel-aviv-meknats-inqnatiry-arevangman-azdanshan-e-ugharkel-107480733.html
Դուբայից Թել Ավիվ մեկնած ինքնաթիռը առևանգման ազդանշան է ուղարկել. ի՞նչ է կատարվել
Դուբայից Թել Ավիվ մեկնած ինքնաթիռը առևանգման ազդանշան է ուղարկել. ի՞նչ է կատարվել
Sputnik Արմենիա
Նախնական տվյալով՝ օդանավում բռնության միջադեպ է եղել։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T11:01+0400
2026-09-30T11:01+0400
2026-09-30T11:12+0400
դուբայ
թել ավիվ
ինքնաթիռ
առևանգում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/04/18/58700314_0:37:1200:712_1920x0_80_0_0_989841602f8606104b6d887ce712b1a4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Flydubai» ընկերության` Դուբայ-Թել Ավիվ չվերթ իրականացնող ինքնաթիռն առևանգման ազդանշան է ուղարկել։ Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը:Թռիչքների մոնիտորինգով զբաղվող Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռն ուղղությունը փոխել է Հորդանանի օդային տարածքում և հայտնվել Սաուդյան Արաբիայի երկնքում։ Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ անձնակազմն ակտիվացրել է ինքնաթիռի առևանգման ժամանակ օգտագործվող վթարային կոդը և աղետի ազդանշան փոխանցել։Իսրայելի ռազմաօդային ուժերը բերվել են բարձր պատրաստվածության։ Օդ են բարձրացվել կործանիչներ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ:Վերջին տվյալներով` ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։Նախնական տվյալով՝ օդանավում բռնության միջադեպ է եղել, վիճել են անձնակազմի անդամները, սակայն ինքնաթիռի անվտանգությանը վտանգ չի սպառնում։Օդանավում ավելի քան 180 ուղևոր է եղել, նրանց մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ են:
դուբայ
թել ավիվ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/04/18/58700314_0:0:1068:800_1920x0_80_0_0_b07fa60f77298114d73aa1c073e966f8.jpg.webp
դուբայ, թել ավիվ, ինքնաթիռ, առևանգում
դուբայ, թել ավիվ, ինքնաթիռ, առևանգում
Նախնական տվյալով՝ օդանավում բռնության միջադեպ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Flydubai» ընկերության` Դուբայ-Թել Ավիվ չվերթ իրականացնող ինքնաթիռն առևանգման ազդանշան է ուղարկել։ Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը:
Թռիչքների մոնիտորինգով զբաղվող Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռն ուղղությունը փոխել է Հորդանանի օդային տարածքում և հայտնվել Սաուդյան Արաբիայի երկնքում։ Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ անձնակազմն ակտիվացրել է ինքնաթիռի առևանգման ժամանակ օգտագործվող վթարային կոդը և աղետի ազդանշան փոխանցել։
Իսրայելի ռազմաօդային ուժերը բերվել են բարձր պատրաստվածության։ Օդ են բարձրացվել կործանիչներ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Վերջին տվյալներով` ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։
Նախնական տվյալով՝ օդանավում բռնության միջադեպ է եղել, վիճել են անձնակազմի անդամները, սակայն ինքնաթիռի անվտանգությանը վտանգ չի սպառնում։
Օդանավում ավելի քան 180 ուղևոր է եղել, նրանց մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ են: