ՌԴ ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Կիեւում

Ռուսաստանի Դաշնության ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Կիեւում կապի հանգույցի, տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքներին և Իզմայիլի նավահանգստին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ռուսական մարզերի երկնքում խոցել են ուկրաինական 384 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինան հայտնել է, որ վնասվել են տասնյակ առանձնատներ և բազմաբնակարան շենքեր, ոչ բնակելի տարածքներ ու պահեստներ, նաև տրանսպորտային միջոցներ և հատուկ տեխնիկա։ Մի քանի վայրում հրդեհներ են բռնկվել։ Տարածաշրջանի որոշ հատվածներում արձանագրվել են էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումներ։

Leave a comment