«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը համամասնական ընտրություններ անցկացնող համայնքներում կմեկնարկի սեպտեմբերի 30-ին, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքներում՝ հոկտեմբերի 5-ին։
Կուսակցական սկզբունքով ընտրություններ կանցկացվեն Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր եւ Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի եւ Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր եւ Գառնի, Շիրակի մարզի Արթիկ եւ Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս եւ Մեղրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք եւ Ջերմուկ, Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։ Իջեւանում ՔՊ-ի թեկնածուն գործող քաղաքապետ Արթուր Ճաղարյանն է, որը, ըստ իջեւանցիների, 5 տարի ոչինչ չի արել Իջեւանը բարեկարգելու համար, իսկ ընտրություններից մի քանի ամիս առաջ մարդկանց աչքին թոզ փչելու համար սկսել է վերելակներ փոխել, բազմաբնակարան շենքերը կոսմետիկ նորոգել: Տեղեկացանք, որ Ճաղարյանը փոխանակ իջեւանցիներին բարեկարգ քաղաք, ասֆալտապատ փողոցներ, կանոնավոր աշխատող տրանսպորտ եւ միջավայր խոստանա, որոշել է որպես իր նախընտրական կարգախոս ընտրել «խաղաղության» թեման՝ իր շեֆի` Նիկոլ Փաշինյանի ոճով: Ճաղարյանի նախընտրական կարգախոսն է` «Հանուն խաղաղ զարգացման»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։