https://arm.sputniknews.ru/20260929/karevvor-e-energetik-azgajin-anvtangutjan-tesankjunic-pvordzagety-likhachvovi-arajarki-masin-107472161.html
Կարևոր է էներգետիկ, ազգային անվտանգության տեսանկյունից. փորձագետը` Լիխաչովի առաջարկի մասին
Կարևոր է էներգետիկ, ազգային անվտանգության տեսանկյունից. փորձագետը` Լիխաչովի առաջարկի մասին
Sputnik Արմենիա
Տարընկալումներից խուսափելու համար մասնագետը պարզաբանում է, որ ռուսական կողմի առաջարկը ենթադրում է ոչ թե նոր ատոմակայանի կառուցում, այլ Մեծամորի ատոմակայանի… 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T22:02+0400
2026-09-29T22:02+0400
2026-09-29T22:03+0400
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
ատոմակայան
ալեքսեյ լիխաչով
հայաստան
ռուսաստան
արա մարջանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107441230_0:84:1600:984_1920x0_80_0_0_07abb154024d8f595c75346ac159279a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ատոմակայանի մասով ՀՀ–ին արված ռուսական կողմի առաջարկն ինժեներական տրամաբանության, տնտեսական հիմնավորման և ճիշտ լուծումների ուղղությամբ է գնում. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնում էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը` մեկնաբանելով «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հայաստանյան այցից հետո արված հայտարարությունները։Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի կառավարությանն առաջարկել են 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցում։ Նա նաև հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը որոշում կընդունի նոր բլոկի տեխնիկական տվյալների վերաբերյալ, կընտրի գործընկերներին, որոնք պետք է կառուցեն այն։Մարջանյանը նշում է, որ ռուսական կողմից բացի Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ առաջարկներ էր ստացել նաև այլ երկրներից։ Բայց ի տարբերություն ռուսական կողմի առաջարկի, դրանք տեխնիկական պարամետրերի առումով դետալավորված չեն։Ի դեպ, ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է «3+» սերնդի անվտանգության համակարգեր։ Մարջանյանի մեկնաբանմամբ` դա այսօր շահագործվող ատոմային ռեակտորների ամենաժամանակակից ու ամենահուսալի մակնիշն է։ Կան նաև 4-րդ սերնդի ռեակտորներ, որոնցից 2-ն այսօր աշխարհում շահագործվում են ՌԴ–ի տարածքում, բայց դրանք Հայաստանին խոստացված ՋՋԷՌ (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր, ВВЭР) տեսակի ռեակտորներ չեն։Տարընկալումներից խուսափելու համար Մարջանյանը նաև նկատում է, որ ռուսական կողմի առաջարկը ենթադրում է ոչ թե նոր ատոմակայանի կառուցում, այլ Մեծամորի ատոմակայանի հարթակում նոր ատոմային էներգաբլոկի ստեղծում։Հավելենք, որ Հայաստանում գործում է մեկ ԱԷԿ՝ երկու էներգաբլոկով, ՋՋԷՌ-440 (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր, ВВЭР) տիպի սեյսմակայուն ռեակտորների հիման վրա, որոնք շահագործման են հանձնվել 1976 և 1980 թվականներին: ԱԷԿ-ը կանգնեցվել է 1989 թվականի մարտին՝ Սպիտակի երկրաշարժից հետո, սակայն երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին։«Ռոսատոմի» օգնությամբ 2021 թվականին ավարտվել է ԱԷԿ-ի արդիականացումը։ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթաց սկսելու մասին:Երևանում քննարկվել է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107441230_89:0:1512:1067_1920x0_80_0_0_be565360f5ac9d7ff3976bcf9cb0fcd0.jpg.webp
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ատոմակայան, ալեքսեյ լիխաչով, հայաստան, ռուսաստան, արա մարջանյան
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ատոմակայան, ալեքսեյ լիխաչով, հայաստան, ռուսաստան, արա մարջանյան
Տարընկալումներից խուսափելու համար մասնագետը պարզաբանում է, որ ռուսական կողմի առաջարկը ենթադրում է ոչ թե նոր ատոմակայանի կառուցում, այլ Մեծամորի ատոմակայանի հարթակում նոր ատոմային էներգաբլոկի ստեղծում։
Մարջանյանը նշում է, որ ռուսական կողմից բացի Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ առաջարկներ էր ստացել նաև այլ երկրներից։ Բայց ի տարբերություն ռուսական կողմի առաջարկի, դրանք տեխնիկական պարամետրերի առումով դետալավորված չեն։
«Ռուսական կողմն առաջարկում է ոչ միայն ՋՋԷՌ-100 (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր, ВВЭР) տիպի ռեակտոր, այլև ատոմային տեխնոլոգիաների բավականին լայն պնակ` ներառյալ փոքր մոդուլային կայանները։ Պարոն Լիխաչովի կողմից հնչեցվեց հստակ միտք, որ իրենց գնահատականներով 2036-37թթ. հորիզոնում Հայաստանին անհրաժեշտ կլինի առնվազն 1000 ՄգՎտ (1 ԳՎտ) ատոմային հզորություն։ Եվ այս գնահատականն ամբողջությամբ համընկնում է մեր կողմից ավելի վաղ արված գնահատականներին։ Այնպես որ կարծում եմ` ամեն ինչ ընթանում է ինժեներական տրամաբանության, տնտեսական հիմնավորման և ճիշտ լուծումների ուղղությամբ»,– ասում է մասնագետը։
Ի դեպ, ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է «3+» սերնդի անվտանգության համակարգեր։ Մարջանյանի մեկնաբանմամբ` դա այսօր շահագործվող ատոմային ռեակտորների ամենաժամանակակից ու ամենահուսալի մակնիշն է։ Կան նաև 4-րդ սերնդի ռեակտորներ, որոնցից 2-ն այսօր աշխարհում շահագործվում են ՌԴ–ի տարածքում, բայց դրանք Հայաստանին խոստացված ՋՋԷՌ (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր, ВВЭР) տեսակի ռեակտորներ չեն։
Տարընկալումներից խուսափելու համար Մարջանյանը նաև նկատում է, որ ռուսական կողմի առաջարկը ենթադրում է ոչ թե նոր ատոմակայանի կառուցում, այլ Մեծամորի ատոմակայանի հարթակում նոր ատոմային էներգաբլոկի ստեղծում։
«Նոր բլոկից զատ մի քանի կարևոր հայտարարություններ էլ արվեցին. «Ռոսատոմը» պատրաստակամ է աշխատել մեր ատոմակայանի երկրորդ բլոկի շահագործման ժամկետի երկարացման ուղղությամբ։ Հնչեց նաև այն կարևոր միտքը, որ ատոմային գեներացիան Հայաստանում կլինի մշտական և անընդհատ։ Իսկ սա շատ կարևոր դրույք է էներգետիկ անվտանգության, նաև ազգային անվտանգության տեսանկյունից»,– արձանագրում է մեր զրուցակիցը։
Հավելենք, որ Հայաստանում գործում է մեկ ԱԷԿ՝ երկու էներգաբլոկով, ՋՋԷՌ-440 (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր, ВВЭР) տիպի սեյսմակայուն ռեակտորների հիման վրա, որոնք շահագործման են հանձնվել 1976 և 1980 թվականներին: ԱԷԿ-ը կանգնեցվել է 1989 թվականի մարտին՝ Սպիտակի երկրաշարժից հետո, սակայն երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին։
«Ռոսատոմի» օգնությամբ 2021 թվականին ավարտվել է ԱԷԿ-ի արդիականացումը։ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթաց սկսելու մասին: