https://arm.sputniknews.ru/20260929/verambardz-krunkneric-shatery-voch-grancum-unen-voch-tekhnikakan-pvordzaqnnutjun-masnaget-107471009.html
Վերամբարձ կռունկներից շատերը ո՛չ գրանցում ունեն, ո՛չ տեխնիկական փորձաքննություն. մասնագետ
Վերամբարձ կռունկներից շատերը ո՛չ գրանցում ունեն, ո՛չ տեխնիկական փորձաքննություն. մասնագետ
Sputnik Արմենիա
Տեխնիկական անվտանգության ոլորտի մասնագետն անդրադարձել է Տիչինայի փողոցում գրանցված դժբախտ պատահարին` շինարարական ընկերություններին հորդորելով պարտադիր գրանցել… 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T19:40+0400
2026-09-29T19:40+0400
2026-09-29T19:40+0400
երևան
շինարարություն
վերամբարձ կռունկ
զոհ
մահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107458147_0:83:1600:983_1920x0_80_0_0_29647509dfa7f44d54964ca1a81772c1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ցանկացած վերամբարձ կռունկ համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ և պարտադիր պետք է գրանցվի ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, տարեկան առնվազն 1 անգամ ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության և շահագործվի միայն դրական եզրակացություն ստանալուց հետո։ Երևանի Տիչինայի փողոցի շինհրապարակում ընկած կռունկին դեպքին անդրադառնալով` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «Տեխնիկական անվտանգության փորձագիտական կենտրոն» տեխնիկական հսկողություն իրականացնող մարմնի ղեկավար Մարտին Ասլանյանը։Հայտնել էինք, որ սեպտեմբերի 29-ին Երևանի Տիչինայի փողոցի շինհրապարակում վերամբարձ կռունկ է ընկել։ Պատահարի հետևանքով զոհվել են կռունկավարը և ևս 2 աշխատակից։ Դեպքի վայրում Sputnik Արմենիայի թղթակցին ասել էին, որ աշխատակիցները եկել էին կռունկը ապամոնտաժելու։Մարտին Ասլանյանի տեղեկություններով էլ` շինհրապարակում ընկած կռունկն այդ պահին գտնվել է ապամոնտաժման փուլում. «Իմ ունեցած տեղեկություններով` կռունկը եղել է աշտարակային տեսակի։ Հստակ չեմ կարող ասել, քանի որ այս պահին դեպքի վայրում չեմ, բայց հնարավոր է, որ դեպքը տեղի է ունեցել շինարարների կամ ապամոնտաժող ընկերության մասնագետների կողմից ոչ պատշաճ գործողության արդյունքում»,– կարծում է մասնագետը։Շուրջ 10 տարի տեխնիկական անվտանգության ոլորտում աշխատող մեր զրուցակիցը, սակայն, չի թաքցնում` վերամբարձ կռունկների օգտագործման անվտանգության պարտադիր պահանջները խախտողները քիչ չեն։ Ավելին` նրա խոսքով, այս պահին էլ շինհրապարակներում շահագործվող կռունկներից շատերը ո՛չ գրանցված են, ո՛չ տեխնիկական փորձաքննության ենթարկված։Իսկ օրենքով նախատեսված ընթացակարգերից խուսափելու հիմնական պատճառը, ըստ մասնագետի, փորձաքննության համար սահմանված 70-90 հազար դրամ վճարն է կամ փորձաքննության հետ կապված ամենամյա «գլխացավանքը»։«Եթե կռունկը գրանցվում է ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, շահագործողը պարտավոր է արդեն ամեն տարի փորձաքննություն իրականացնել։ Բայց եթե գրանցում են ու հրաժարվում են հետագայում փորձաքննություն անել կամ մոռանում են, տուգանվում են։ Դրա համար, որպեսզի չտուգանվեն, ի սկզբանե չեն գրանցում ռեեստրում իրենց կռունկները»,– նկատում է մասնագետը` հավելելով, որ տուգանքը շուրջ 1 մլն դրամ է։Ինչ վերաբերում է կռունկը մոնտաժող մասնագետներին ու այն անմիջականորեն շահագործող կռունկավարին, Ասլանյանը նշում է, որ նրանք պետք է ունենան համապատասխան որակավորման վկայականներ, որոնց հիման վրա իրավունք են ստանում կատարել տվյալ աշխատանքները։Շինհրապարակներում դժբախտ պատահարներից խուսափելու համար Մարտին Ասլանյանը հորդորում է բոլոր շինարարական ընկերություններին պարտադիր գրանցել իրենց կռունկները և դրանք ենթարկել տեխնիկական անվտանգության փորձաքննության։ Իսկ կռունկներն աշխատեցնեն միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները։Հիշեցնենք, որ Տիչինայի փողոցում գրանցված դժբախտ պատահարի փաստով քրեական վարույթ է հարուցվել շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու հիմքով։Տիչինայի փողոցում փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործում դիերը դուրս բերելու համար
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107458147_90:0:1511:1066_1920x0_80_0_0_0794cbd9a0005ae248f084ab73df0fc5.jpg.webp
երևան, շինարարություն, վերամբարձ կռունկ, զոհ, մահ
երևան, շինարարություն, վերամբարձ կռունկ, զոհ, մահ
Տեխնիկական անվտանգության ոլորտի մասնագետն անդրադարձել է Տիչինայի փողոցում գրանցված դժբախտ պատահարին` շինարարական ընկերություններին հորդորելով պարտադիր գրանցել իրենց կռունկները և շահագործել դրանք միայն տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ցանկացած վերամբարձ կռունկ համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ և պարտադիր պետք է գրանցվի ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, տարեկան առնվազն 1 անգամ ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության և շահագործվի միայն դրական եզրակացություն ստանալուց հետո։
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 29-ին Երևանի Տիչինայի փողոցի շինհրապարակում վերամբարձ կռունկ է ընկել։ Պատահարի հետևանքով զոհվել են կռունկավարը և ևս 2 աշխատակից։ Դեպքի վայրում Sputnik Արմենիայի թղթակցին ասել էին, որ աշխատակիցները եկել էին կռունկը ապամոնտաժելու։
Շուրջ 10 տարի տեխնիկական անվտանգության ոլորտում աշխատող մեր զրուցակիցը, սակայն, չի թաքցնում` վերամբարձ կռունկների օգտագործման անվտանգության պարտադիր պահանջները խախտողները քիչ չեն։ Ավելին` նրա խոսքով, այս պահին էլ շինհրապարակներում շահագործվող կռունկներից շատերը ո՛չ գրանցված են, ո՛չ տեխնիկական փորձաքննության ենթարկված։
«Բազմաթիվ նման դեպքեր են եղել, և գրեթե բոլոր դեպքերում կռունկները կա՛մ գրանցված չեն եղել ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, կա՛մ չեն ունեցել տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն։ Հետևաբար, այս պարագայում պատասխանատվությունն արդեն ընկնում է դրանք շահագործողների վրա»,– ասում է Ասլանյանը։
Իսկ օրենքով նախատեսված ընթացակարգերից խուսափելու հիմնական պատճառը, ըստ մասնագետի, փորձաքննության համար սահմանված 70-90 հազար դրամ վճարն է կամ փորձաքննության հետ կապված ամենամյա «գլխացավանքը»։
«Եթե կռունկը գրանցվում է ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, շահագործողը պարտավոր է արդեն ամեն տարի փորձաքննություն իրականացնել։ Բայց եթե գրանցում են ու հրաժարվում են հետագայում փորձաքննություն անել կամ մոռանում են, տուգանվում են։ Դրա համար, որպեսզի չտուգանվեն, ի սկզբանե չեն գրանցում ռեեստրում իրենց կռունկները»,– նկատում է մասնագետը` հավելելով, որ տուգանքը շուրջ 1 մլն դրամ է։
Ինչ վերաբերում է կռունկը մոնտաժող մասնագետներին ու այն անմիջականորեն շահագործող կռունկավարին, Ասլանյանը նշում է, որ նրանք պետք է ունենան համապատասխան որակավորման վկայականներ, որոնց հիման վրա իրավունք են ստանում կատարել տվյալ աշխատանքները։
Շինհրապարակներում դժբախտ պատահարներից խուսափելու համար Մարտին Ասլանյանը հորդորում է բոլոր շինարարական ընկերություններին պարտադիր գրանցել իրենց կռունկները և դրանք ենթարկել տեխնիկական անվտանգության փորձաքննության։ Իսկ կռունկներն աշխատեցնեն միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները։
Հիշեցնենք, որ Տիչինայի փողոցում գրանցված դժբախտ պատահարի փաստով քրեական վարույթ է հարուցվել շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու հիմքով։