https://arm.sputniknews.ru/20260929/rvosatvomy-zapvorvozhiei-aeki-blvokneri-hnaravvor-pulajin-gvortsarkman-plan-e-mshakel-107449196.html
«Ռոսատոմը» Զապորոժիեի ԱԷԿ–ի բլոկների հնարավոր փուլային գործարկման պլան է մշակել
«Ռոսատոմը» Զապորոժիեի ԱԷԿ–ի բլոկների հնարավոր փուլային գործարկման պլան է մշակել
Sputnik Արմենիա
Զապորոժիեի ԱԷԿ-ը բազմիցս հարձակման է ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T16:14+0400
2026-09-29T16:14+0400
2026-09-29T16:16+0400
«ռոսատոմ»
զապորոժիե
ալեքսեյ լիխաչով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/06/80338165_0:55:1600:955_1920x0_80_0_0_d000508ff95e35250d00c0f8c61212c2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսատոմը» Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգաբլոկների հնարավոր փուլային գործարկման տեխնիկական պլան է մշակել։ Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:Նրա խոսքով՝ մեծանում է Էներգոդար քաղաքի ենթակառուցվածքներին (որտեղ գտնվում է ԱԷԿ-ը) հասցվող հարվածների թիվը։«Ցավոք, այստեղ ոտնահարվում են ՄԱԳԱՏԷ-ի հիմնական սկզբունքները, քանի որ միշտ համարվել է, որ ատոմային էներգետիկների քաղաքը, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքը կայանի անվտանգության անբաժանելի մասն են, և մենք պարտավոր ենք ստեղծել հնարավորություններ, որոնք թույլ են տալիս նորմալ պայմաններում շահագործել բլոկը», – ասաց Լիխաչովը:Նա նշել է, որ կայանն անվտանգ վիճակում է։«Մենք ամեն ինչ անում ենք, որ ապահովենք այդ անվտանգ աշխատանքը նաև առաջիկա ամիսներին, բայց մեր գլխավոր նպատակը և խնդիրը, անշուշտ, կայանի հզորության մակարդակի բարձրացումն է», – հավելեց նա:Զապորոժիեի ատոմակայանն ամենամեծն է Եվրոպայում, ունի ՋՋԷՌ-1000 տեսակի վեց էներգաբլոկ։ Կայանը 2022 թվականի սեպտեմբերի 11-ից էլեկտրաէներգիա չի արտադրում։ Ատոմակայանի բոլոր ռեակտորները գտնվում են սառը կանգի ռեժիմում։Կայանի օբյեկտները միավորված են «Զապորոժիեի ԱԷԿ» դաշնային պետական կառույցում և պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը: Օպերատորը «Զապորոժիեի ԱԷԿ-ի շահագործող կազմակերպություն» բաժնետիրական ընկերությունն է, որը հիմնադրվել է «Ռոսէներգոատոմ» ընկերության կողմից (ընդգրկված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմում):Ուկրաինայի հարձակման հետևանքով վնասվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ռադիացիոն հսկողության դիտակետը
զապորոժիե
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/06/80338165_327:0:1600:955_1920x0_80_0_0_dc8000e2f2a7bb06de11dcbb01fe068d.jpg.webp
«ռոսատոմ», զապորոժիե, ալեքսեյ լիխաչով
«ռոսատոմ», զապորոժիե, ալեքսեյ լիխաչով
Զապորոժիեի ԱԷԿ-ը բազմիցս հարձակման է ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսատոմը» Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգաբլոկների հնարավոր փուլային գործարկման տեխնիկական պլան է մշակել։ Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
«Մենք ունենք այդ ծրագիրը ինչպես գաղափարի տեսքով, այնպես էլ թղթի վրա։ Այն հաստատվել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի հրամանով, և մենք կձգտենք ռազմական ռիսկերի վերացման նվազագույն իսկ հնարավորության դեպքում ապահովել կայանի հզորությունը։ Ցավոք, առայժմ այդ ռիսկերը միայն աճում են», – ասաց Լիխաչովը։
Նրա խոսքով՝ մեծանում է Էներգոդար քաղաքի ենթակառուցվածքներին (որտեղ գտնվում է ԱԷԿ-ը) հասցվող հարվածների թիվը։
«Ցավոք, այստեղ ոտնահարվում են ՄԱԳԱՏԷ-ի հիմնական սկզբունքները, քանի որ միշտ համարվել է, որ ատոմային էներգետիկների քաղաքը, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքը կայանի անվտանգության անբաժանելի մասն են, և մենք պարտավոր ենք ստեղծել հնարավորություններ, որոնք թույլ են տալիս նորմալ պայմաններում շահագործել բլոկը», – ասաց Լիխաչովը:
Նա նշել է, որ կայանն անվտանգ վիճակում է։
«Մենք ամեն ինչ անում ենք, որ ապահովենք այդ անվտանգ աշխատանքը նաև առաջիկա ամիսներին, բայց մեր գլխավոր նպատակը և խնդիրը, անշուշտ, կայանի հզորության մակարդակի բարձրացումն է», – հավելեց նա:
Զապորոժիեի ատոմակայանն ամենամեծն է Եվրոպայում, ունի ՋՋԷՌ-1000 տեսակի վեց էներգաբլոկ։ Կայանը 2022 թվականի սեպտեմբերի 11-ից էլեկտրաէներգիա չի արտադրում։ Ատոմակայանի բոլոր ռեակտորները գտնվում են սառը կանգի ռեժիմում։
Կայանի օբյեկտները միավորված են «Զապորոժիեի ԱԷԿ» դաշնային պետական կառույցում և պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը: Օպերատորը «Զապորոժիեի ԱԷԿ-ի շահագործող կազմակերպություն» բաժնետիրական ընկերությունն է, որը հիմնադրվել է «Ռոսէներգոատոմ» ընկերության կողմից (ընդգրկված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմում):