Օվերչուկը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

https://arm.sputniknews.ru/20260212/overchuky-hajtnel-e-hajastani-het-erkatughu-shurj-banakcutjunneri-meknarki-masin-98741435.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95263964_27:0:1452:1069_1920x0_80_0_0_edda436e444aad525fd078bf2253fb4e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեքսեյ օվերչուկ, ռուսաստան, հայաստան, երկաթուղի, ադրբեջան, թուրքիա

ալեքսեյ օվերչուկ, ռուսաստան, հայաստան, երկաթուղի, ադրբեջան, թուրքիա

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը վերականգնման հարցով դիմել էր Ռուսաստանին, Մոսկվան արձագանքել էր։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը բանակցություններ կսկսեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ հանրապետությունում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նրա խոսքով՝ կողմերը կգնահատեն երկու երկաթուղային հատվածների վերականգնման տեխնիկական և ֆինանսական պայմանները՝ հետագայում այդ հատվածները Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիներին միացնելու համար:

«Հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական ու եղբայրական զգացմունքներից, Ռուսաստանի Դաշնությունում որոշում է կայացվել առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն Երասխի շրջանում Ադրբեջանի, ինչպես նաև Ախուրյան բնակավայրի շրջանում Թուրքիայի երկաթուղիներին միացումը», – հայտարարել է նա:

Վերականգնման ենթակա հատվածների երկարությունը կազմում է համապատասխանաբար 1,6 կմ և 12,4 կմ:

Օվերչուկի խոսքով, երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի Նախիջևանի, Թուրքիայի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության հնարավորությամբ՝ դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ և Իրանի հետ հաղորդակցությամբ՝ դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ:

«Այդ մեծ խնդրի լուծման համար աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր խախտված ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում դիտարկվում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը», – հավելել է Օվերչուկը:

Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ ՌԴ-ն շարունակում է աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների։

Նշված երթուղով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր Ռուսաստանի գործընկերներին:

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականի փետրվարին 30 տարով հանձնվել է ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:

Leave a comment