ՀՀ-ն ու Լեհաստանը քննարկել են ԶՈւ համագործակցությանն առնչվող հարցեր (PAN.am)

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Քշիշտոֆ Կրուլի հետ։ Նրանք քննարկել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին:

Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով փորձի փոխանակման ծրագրեր մշակելու շուրջ։

Leave a comment