Ծաղկաձորում մեկնարկել է շախմատի դպրոցականների թիմային ԱԱ–ի Եվրոպական մայրցամաքային փուլը

Բաժանորդագրվել

Արարողության ընթացքում հատուկ հրավիրված հյուրերը այս տարվա մրցաշարի մասնակիցներին փոխանցել են նախորդ մայրցամաքային փուլերի մասնակից երեխաների ուղերձները։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Ծաղկաձորում մեկնարկել է 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Բացման արարողությունը նշանավորվել է ՖԻԴԵ-ի նորանշանակ նախագահ Տիմուր Տուրլովի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ելույթներով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հատուկ հրավիրված հյուրերն արարողության ընթացքում այս տարվա մրցաշարի մասնակիցներին փոխանցել են նախորդ մայրցամաքային փուլերի մասնակից երեխաների ուղերձները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան։

Leave a comment