Երևանի առաջին ատյանի քրեական դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ կալանքից ազատ է արձակել քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանին՝ Չաղ Ռուստամին։
Քաղաքական հնչեղություն ունեցող գործերով մեղադրյալներին կալանքի ուղարկած դատավոր Մասիս Մելքոնյանը Ռուստամ Ստեփանյանի դեպքում կալանքը փոխարինել է տնային կալանքով, գրում է Aravot.am-ը:
Դատական նիստի ավարտից հետո Ստեփանյանը լրագրողների հարցերին հիմնականում արձագանքել է լռելու նշան ցույց տալով։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի դիտարկմանը, որ իրեն մեղադրում են սպանության կազմակերպման մեջ, Ստեփանյանը հարցրել է՝ «մեղադրո՞ւմ են», իսկ արդեն մեքենան նստելիս հավելել. «Ինչքան ես եմ սպանության կազմակերպիչ, այնքան էլ դուք»։
«Չաղ Ռուստամը» կալանավորվել էր քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով։