ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահն առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան (PAN.am)

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովն իր առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Սեպտեմբերի 29-ին Ծաղկաձորում մեկնարկում 2026 թվականի դպրոցականների աշխարհի թիմային առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը։ Մրցաշարի բացման արարողությանը ելույթ կունենա նաև ՖԻԴԵ-ի նախագահ և Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։

Նույն օրը Տուրլովը հանդիպում կունենա Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի անձնակազմի հետ։

Հանդիպման շրջանակում նախատեսվում է քննարկել շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր։

Թիմուր Տուրլովը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ է ընտրվել սեպտեմբերի 26-ին՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայի շրջանակում անցկացված ընտրությունների ժամանակ։

Ընտրություններին մասնակցել են աշխարհի 196 ազգային շախմատի ֆեդերացիաների ներկայացուցիչներ։ 38-ամյա Թիմուր Տուրլովը դարձել է ՖԻԴԵ-ի պատմության երկրորդ ամենաերիտասարդ նախագահը։

Leave a comment