Հայ աշակերտները հատուկ մրցանակի են արժանացել ԵՄ երիտասարդ գիտնականների մրցույթում

https://arm.sputniknews.ru/20260929/haj-ashakertnery-hatuk-mrcanaki-en-arzhanacel-em-eritasard-gitnakanneri-mrcujtum-107428540.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Հայ աշակերտները հատուկ մրցանակի են արժանացել ԵՄ երիտասարդ գիտնականների մրցույթում

Sputnik Արմենիա

Հայ աշակերտները հատուկ մրցանակի են արժանացել ԵՄ երիտասարդ գիտնականների մրցույթում

2026-09-29T11:19+0400

true

PT1M30S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107427363_0:0:640:480_1920x0_80_0_0_0d4ec63761589d6b3808ea0872cd607a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աշակերտ, մրցույթ, եվրամիություն, մրցանակ, հաղթանակ, վանաձոր, տեսանյութեր, տեսանյութ, видео

աշակերտ, մրցույթ, եվրամիություն, մրցանակ, հաղթանակ, վանաձոր, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Այս տարի մրցույթը կազմակերպվում է Քիլի համալսարանի հետ համատեղ՝ միավորելով 14-ից 20 տարեկան շուրջ 150 տաղանդավոր երիտասարդ գիտնականների մոտ 40 երկրներից։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 22-27-ը Գերմանիայի Քիլ քաղաքում կայացած «Եվրոպական միության երիտասարդ գիտնականների 37-րդ մրցույթում» «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի սովորողներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը և Հովհաննես Մանուկյանն արժանացել են «Շրջանաձև կենսահումքային Եվրոպա» համատեղ ձեռնարկության հատուկ մրցանակի (CBE JU Prize)՝ կենսատնտեսության ոլորտում։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

«Հայ աշակերտների ներկայացրած «Էյրիֆայ» (Airify) նախագիծը նվիրված է եգիպտացորենի կեղևի կենսազանգվածի հիմքով կենսաքայքայվող և ինքնամաքրվող օդային ֆիլտրի մշակմանը՝ TiO₂-ի և «կանաչ» սինթեզով ստացված արծաթի նանոմասնիկների կիրառմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մրցույթին ներկայացված մյուս հայաստանյան նախագիծը կոչվում է «Խելացի բիոպլաստիկ»։ Նախագծի հեղինակներն են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի սովորողներ Գարիկ Փանիկյանը և Նարեկ Պապոյանը։

Եվրոպական միության երիտասարդ գիտնականների մրցույթը (EUCYS) կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից 1989 թվականից ի վեր՝ համարվելով Եվրոպայում աշակերտական գիտական նախագծերի ամենահեղինակավոր մրցույթը։

Հայաստանի ներկայացուցիչը դարձել է Բալետի արտիստների XV միջազգային մրցույթի դափնեկիր

Այս տարի մրցույթը կազմակերպվել է Քիլի համալսարանի հետ՝ միավորելով 14-ից 20 տարեկան շուրջ 150 տաղանդավոր երիտասարդ գիտնականների՝ մոտ 40 երկրներից։

Leave a comment