Սեպտեմբերի 29-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի վրա։ Մի քանի շրջաններ հարվածների են ենթարկվել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Կլիչկոյի խոսքով՝ Սոլոմյանսկի շրջանում այրվել է ուսումնական հաստատության շենքերից մեկը, վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ։
Պեչերսկի շրջանում այրվել է եռահարկ ոչ բնակելի շենք, Գոլոսիեւսկի շրջանում՝ բազմաբնակարան շենքի տանիք։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ մեկ մարդ տուժել է։ Փրկարարները այրվող շենքից տարհանել են 10 մարդու։