Գևորգ Փարսյանի դեմ իշխանությունները նենգ օպերացիա են պատրաստում. «Հրապարակ»

https://arm.sputniknews.ru/20260929/gevvorg-parsjani-dem-ishkhanutjunnery-neng-operacia-en-patrastum-hraparak-107425186.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/0f/61194981_113:0:1536:1067_1920x0_80_0_0_ee684d0d50c8a91b5c7789722cffc7eb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գևորգ փարսյան, կապան, ընտրություններ

գևորգ փարսյան, կապան, ընտրություններ

Բաժանորդագրվել

Ըստ թերթի տեղեկությունների՝ իշխանությունները հույս ունեն, որ Փարսյանի հետ կոնսենսուսի կգան:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները իրավապահներին հրահանգ են իջեցրել ստուգումներ իրականացնել Կապանի համայնքապետարանում: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

«Համայնքապետ Գևորգ Փարսյանը, ինչպես հայտնի է, Սյունիքում այն քչերից է, որ չի խոնարհվել Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ առաջ, ինչպես Սյունիքի երբեմնի ընդդիմադիր մյուս համայնքապետերը։ Փարսյանի վարկանիշն էլ բավականին բարձր է, ուստի առաջիկա ընտրություններին իշխանությունը մտահոգված է այդ փաստից, ու որպեսզի Կապանը «չկորցնեն», մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում»,- գրում է պարբերականը:

Նշվում է որ իշխանական շրջանակներից չեն բացառում այն, որ հնարավոր է ինչ-որ պահի կոնսենսուսի գան Փարսյանի հետ, այդ դեպքում իրավիճակը կփոխվի։

Հիշեցնենք՝ «Հրապարակ» օրաթերթը նաև գրել էր, որ «Շանթ» դաշինքը որոշել է մասնակցել ընտրություններին ու համայնքապետի թեկնածու են առաջադրելու գործող ղեկավարին՝ Գևորգ Փարսյանին:

Կապան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 29-ին։ Այդ օրն ընտրական գործընթացներ կլինեն ևս 11 համայնքում՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում համամասնական ընտրակարգով, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ Արագածոտնի մարզի Արևուտ, Մեծաձոր համայնքներում։

Leave a comment