Կայացել է ՀՀԿ նիստը՝ նվիրված Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի իրականացման ընթացքին

Կայացել է ՀՀԿ նիստը՝ նվիրված Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի իրականացման ընթացքին

Այսօր Երևանում կայացել է Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստը՝ նվիրված Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի (ՇԺԵ-2) իրականացման ընթացքին, հայտնում են ՏԿԵՆ-ից։

 

Նիստը նախագահում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, իսկ ռուսական կողմից՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի տնօրեն Կիրիլ Կոմարովը։

 

Նիստի ընթացքում ամփոփվել են ՇԺԵ-2 ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքները, քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները, տեխնիկական լուծումները, ինչպես նաև ծրագրի հետագա իրականացմանն առնչվող հարցեր։

 

Հանդիպմանը մասնակցում էին ՀԱԷԿ-ի ղեկավար կազմի, ինչպես նաև ծրագրում ներգրավված հայկական և ռուսական ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կողմերը կարևորել են աշխատանքների համակարգված և հետևողական իրականացումը՝ ուղղված ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգ, հուսալի և երկարաժամկետ շահագործման ապահովմանը։

 

Նիստի ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը և համատեղ աշխատանքը՝ ՇԺԵ-2 ծրագրով նախատեսված միջոցառումների հաջող իրականացման ուղղությամբ։

Leave a comment