Ռուբինյանն անդրադարձել է ԵԽԽՎ «ամենակարևոր եզրակացությանը ընտրությունների վերաբերյալ»

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցին՝ առանձնացնելով ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի «ամենակարևոր եզրակացությունը ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ»:

«Չնայած արձանագրված թերություններին և աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին՝ հասարակությունը ցուցադրել է իր ժողովրդավարական դիմակայունությունը։ Այսպիսով, նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն»,-մեջբերել է նա:

Հրապարակված մեջբերումից հետո Ռուբինյանը հավելել է՝ «Կիրագործենք»։

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) օրերս հրապարակած ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»:

Leave a comment