ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությունով սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, երգիչ Թաթա Սիմոնյանի Գյումրու համերգը ցուցադրելը երգիչ Դավիթ Ամալյանին չի զարմացրել։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6–րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրել էր երգիչ Թաթայի համերգը, ինչն էլ քաղաքացիների մոտ դժգոհության և վրդովմունքի ալիք էր բարձրացրել։
«Ոչ մի զարմանալու բան չկա, ոչ մի բանից մի զարմացեք։ Ժողովուրդ ջան, մինչև Նիկոլը չգնա զարմանալու, ոչինչ չունեք։ Ես ինքս դեմ եմ սուգ անելուն, բայց այդ օրը հատուկ դնել համերգ․․․ Ես Թաթայի դեմ ոչ մի բան չունեմ, ես ինձ էլ թույլ էլ չեմ տա Թաթայի մասին բան ասեմ։ Ի վերջո, Թաթան հեչ կապ չունի, որովհետև եթե Թաթային հարցնեին` համերգը դնենք էդ օրը, թե չէ, ինքն էլ հիշեր, որ տենց օր է, հաստատ կասեր` չէ։ Ուղղակի Պետրոսի (խոսքը Պետրոս Ղազարյանի մասին է -խմբ․) և մնացածների վրա չեմ զարմանում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ամալյանը, ում որդին այդ պատերազմում զոհվել է։
Հարցին՝ իր կարծիքով՝ արդյոք որևէ մեկը պատաստխանատվության կենթարկվի այդ ամենի համար, երգիչը պնդեց՝ պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր բախտի բերմամբ գերի չեն ընկել Ադրբեջանում։
Sputnik Արմենիան նաև դիմել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ ՏԻգրան Հակոբյանին, որ ուղղորդել է դիմել Հանրային խորհուրդ, որպեսզի այնտեղից պատասխանեն։ Բացատրել է՝ խորհուրդն է քաղաքականության համար պատասխան տալիս, իսկ ինքը գնահատական տալու իրավունք չունի ի պաշտոնե։
«Փաստինֆո»-ն էլ զրուցել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի հետ, որը շեշտել է՝ իրավիճակի վերաբերյալ վերաբերմունքը և դիրքորոշումը նույնն է, ինչ-որ բոլոր ադեկվատ քաղաքացիներինը։
«Խորհուրդը դատարան չի։ Գնահատականներ չեմ տա, բավարարվեք այսքանով»,- ասել է Դարբինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք խորհրդում կարող է քննարկվել այս դեպքը։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունն արդեն ներողություն խնդրել է այդ օրը համերգը ցուցադրելու համար։
https://arm.sputniknews.ru/20260928/h1-y-nervoghutjun-e-khndrum-septemberi-27-in-tataji-hamergy-herardzakelu-hamar-107385181.html