Ինչ արդյունքներ են գրանցվել ՀՀ 4 համայնքի ՏԻՄ ընտրություններում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում:
Ժամը 20:00-ին ավարտվել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը։
Ըստ ներկայացված տվյալների՝ Ֆերիկ համայնքում ընտրողների մասնակցությունը կազմել է 57.06 տոկոս, Թումանյանում՝ 59.96 տոկոս, Լերմոնտովոյում՝ 35.29 տոկոս, իսկ Արզնիում՝ 45.20 տոկոս։
Լոռու մարզի Թումանյան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը ստացել է 2390 ձայն կամ ընտրության մասնակիցների 95.1 տոկոսը։
«Դեմ» է քվեարկել 123 ընտրող, իսկ 7 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Արդյունքում ՔՊ-ի ցուցակի առաջին համար Սուրեն Թումանյանը վերընտրվել էհամայնքի ղեկավարի պաշտոնում։
Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է ՔՊ-ի թեկնածու Էդիկ Չախալյանը։
216 մասնակիցներից Չախալյանի օգտին քվեարկել է 202-ը, 7-ը դեմ է քվեարկել, ևս 7 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Չախալյանը Լերմոնտովո համայնքը ղեկավարում է 1997 թվականից՝ շուրջ 29 տարի։
Այսպիսով, ՏԻՄ ընտրությունների արդյունքում Թումանյանում և Լերմոնտովոյում գործող համայնքապետները վերընտրվել են, իսկ Ֆերիկում և Արզնիում ընտրությունները եղել են ավագանու անդամների ընտրության համար: