Սեպտեմբերի 22-25-ը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քննարկել է ՄԻՊ հաստատության անկախության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և միջազգային համագործակցության զարգացման հարցեր։
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ Բրյուսել կատարած աշխատանքային այցի առանցքում ՄԻՊ հաստատության անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքներն էին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներն ու միջազգային համագործակցության զարգացումը։
Սեպտեմբերի 22-25-ը կայացած հանդիպումների, քննարկված առանցքային հարցերի և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ ամփոփիչ»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։