«Պետք է խնայեք նավթավերամշակման գործարանները»․ Թրամփը՝ Զելենսկուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ ձեռնպահ մնալ ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածներից, և որ Զելենսկին, ըստ տեղեկությունների, համաձայնել է դրան։

Թրամփն ընդգծել է, որ դիզելային վառելիքի գների աճը «ոչ այնքան Մերձավոր Արևելքի, որքան Ռուսաստանի խնդիրն է»։

«Հիմնական խնդիրն այն է, որ Ռուսաստանում նավթավերամշակման գործարաններ են պայթեցվում։ Քանի որ Ուկրաինան և Ռուսաստանը պատերազմի մեջ են, Ուկրաինան պայթեցնում է Ռուսաստանում դիզելային վառելիք արտադրող գործարանները, քանի որ դրանք մեծ քանակությամբ նավթ են վերամշակում», – ասել է Թրամփը։

«Ես զրուցեցի նախագահ Զելենսկու հետ և ասացի. «Պետք է խնայեք նավթավերամշակման գործարանները»։ Նա պատասխանեց. «Դե, հավանաբար, այդպես էլ կանենք»», — ասաց Թրամփը։

 

Leave a comment