«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար

Երգիչ Թաթա Սիմոնյանն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ իր համերգի ցուցադրմանը՝ նշելով, որ դա անթույլատրելի էր։

«Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը։ Նյութն օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու»,- գրել է Թաթա Սիմոնյանը:

Նա սեպտեմբերի 27-ին համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում է «արդարացում չունեցող կոպիտ սխալ»։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը, Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրել է Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ «Ֆեստիվառ» տոնական համերգը:

Թե ինչու է Հեռուստաընկերությունը եթերացանկում «Համերգ-ֆեստիվառ» ընդգրկել, Factor.am-ի հարցին բանավոր մեկնաբանություն չեն տվել` հորդորելով դիմել գրավոր:

Նշենք, որ Factor TV-ն գրավոր հարցմամբ արդեն դիմել է Հանրային ՀԸ-ին։

Արփի Հակոբյան

 

 

 

 

Leave a comment