16:46 27.09.2026 (Թարմացված է: 16:50 27.09.2026)
Բաժանորդագրվել
Երկրի հյուսիսում ավելի քան հազար շինություն է վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Առնվազն 56 մարդ Է զոհվել Հնդկաստանի հյուսիսում տեղացած երկարատև անձրևների հետևանքով։ Գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով է Times of India թերթին։
«Ուտար Պրադեշի շրջաններում առնվազն 56 մարդ Է զոհվել, 46-ը ՝ տուժել տեղատարափ անձրևից առաջացած հեղեղումների արդյունքում»,- հայտնել է Ուտար Պրադեշ նահանգի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հարցերով լիազոր Խրիշիկեշ Բհասկար Յաշոդին:
Պարբերականի տվյալներով ՝ տարածաշրջանում ավելի քան հազար շինություն է վնասվել։
Հուլիսին հայտնել էինք, որ հնդկական Ջամու և Քաշմիր տարածաշրջանում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով առնվազն տասներկու մարդ է զոհվել։