Մասկը հայտարարել է իր «xAI» ԱԲ ընկերության վերակազմակերպման մասին

Բաժանորդագրվել

Ավելի վաղ գործարարը հայտնել էր, որ «SpaceX» կորպորացիան ձեռք է բերել «xAI» ընկերությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում իր «xAI» ընկերության վերակազմավորման մասին՝ դրա հիմնադիրներից մի քանիսի հեռանալուց հետո։ Տեղեկությունը հաղորդում է «Bloomberg» գործակալությունը:

Այս ամսվա ընթացքում ավելի վաղ գործարարը հայտնել էր, որ իր հիմնադրած «SpaceX» կորպորացիան ձեռք է բերել «xAI» ընկերությունը։

Գործակալությունը նշում է, որ «xAI»-ի ժողովը տեղի է ունեցել ձեռնարկության երկու համահիմնադիրներ Ջիմի Բայի և Տոնի Վուի հեռանալուց հետո։ Նրանք դարձել են ի սկզբանե 12 համահիմնադիրներից հինգերորդը և վեցերորդը, որոնք լքել են ընկերությունը վերջին 2 տարվա ընթացքում:

Ինչպես ժողովի ժամանակ աշխատակիցներին հայտնել է միլիարդատերը, «xAI»-ն կվերակազմակերպվի ըստ չորս հիմնական ուղղությունների, որոնցից մեկը «Grok» չաթ-բոտն է: Մյուս ուղղություններն են՝ ծրագրավորման նախագծերը, ԱԲ-ի վրա հիմնված տեսանյութերի «Grok Imagine» գեներատորը և ԱԲ ծրագրային ապահովումը մշակող «Macrohard» ընկերությունը, որը ղեկավարվում է թվային գործակալների կողմից:

«xAI» ընկերությունը զբաղվում է 2023 թվականի նոյեմբերին ներկայացված «Grok» արհեստական բանականության մշակմամբ։ 2024 թվականի մարտին «xAI»-ն բացել է «Grok»-ի սկզբնական կոդը։

Leave a comment