«Թաթան» փախել էր Երևանի կենդանաբանական այգուց

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ժամը 12։50-ի սահմաններում պարեկները նկատել են, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ կարապ է զբոսնում, հայտնում է shamshyan.com-ը։

Պարեկներն ու քաղաքացիները կարողացել են բռնել նրան ու տեղափոխել կենդանաբանական այգի։

Իսկ թե ինչպես է մոտ 1,5 հազար դոլար արժողությամբ կարապը կարողացել դուրս գալ վանդակից, պետք է պարզի հաստատության ղեկավարությունը։

Leave a comment