Ամսական  1,5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել. Փաշինյան

Ամսական 1,5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

«Այս որոշումն անհրաժեշտ էր կայացնել պետությունը և պետական ինստիտուտներն ուժեղացնելու մեր ռազմավարության շրջանակներում, նախկինում այդ համակարգից չեմ օգտվել, բայց սա այն դեպքն է, որ ինստիտուցիոնալհամակարգ ենք ներդնում: Ես ինքս ինձ չեմ պարգևատրել,պետական որոշման շրջանակներում ես ամսական 1,5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել»,- ճեպազրույցում խոսելով կառավարությունում բաժանված պարգևավճարների մասին՝ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ներդրվել է կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ, որն ունի մի քանի նպատակ՝ կառավարության գործունեությունը և նրա ծրագրի իրականացումը դարձնել առավել արդյունավետ,սա 2018-ից որդեգրած կոռուպցիայի հանդեպ 0 հանդուրժողականության շարունակությունն է: Մենքորդեգրել ենք անբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը: Այն իրականացնելու և կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար մենք համարում ենք այս որոշումն անհրաժեշտ»,- ասաց նա ու հավելեց, որ այդ քայլով նաևփորձում են բարձրացնելպետական համակարգում աշխատանքի մրցունակությունը, քանի որպետական համակարգից որակյալ աշխատողների արտահոսք կա դեպի մասնավոր հատված և մասնավոր հատվածից նույնսիկ բարձրաստիճան աշխատանքների հրավիրելիս մարդիկ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներովչեն կարողնում ընդունել առաջարկը:

Նաև հայտնեց, որ վերջին շրջանում նկատում ենմիտումներ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները իրենցիրավունքներըպաշտպանելու պրոբլեմ են ունենում, որովհետև հատկապես ապատեղեկատվության պայմաններում շատ պաշտոնյաներ պարզպաես չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգովպաշտպանել.«Որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ: Տեսնում ենք միտումներ, որ հայտնի շրջանակները բազմամիլիոնանոց դրամների հայտեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ, որը մենքհամարում ենք պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք»:

Վարչապետը նաև նշեց, որ տրամադրված պարգևավճարի մի մասը պետական աշխատողները պետք է ծախսեն կրթական նպատակներով:

Leave a comment