Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 10-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ։ Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։
10 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 20 հնարավորից ունի 15 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։