Ուկրաինական 4 հեռուստաալիք դադարեցրել է հեռարձակումը ՌԴ զինուժի հարվածներից հետո

Բաժանորդագրվել

Չի աշխատում նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարության «Армия TV» հեռուստաալիքը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Կիևում «Cosmonova» և «Datagroup» տվյալների կենտրոններին հասցված հարվածների հետևանքով խափանումներ են առաջացել թվային ենթակառուցվածքի աշխատանքում։ Արդյունքում դադարեցվել է 4 ուկրաինական հեռուստաընկերությունների, այդ թվում՝ ՊՆ–ի «Армия TV» հեռուստաալիքի հեռարձակումը:

Բացի այդ, եթեր դուրս չեն գալիս «Новости.LIVE», «Мы – Украина+» և «Общественное. Новости» ալիքները։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ խոցվել է «Cosmonova» տվյալների մշակման կենտրոնը, որ շարժական ինտերնետ և «Starlink» համակարգերի աջակցություն էր ապահովում Ուկրաինայի զինված ուժերի համար, և «Datagroup»–ը, որը հետախուզական տեղեկատվության մշակում ու փոխանցում էր ապահովում ուկրաինական բանակի համար:

Ռուսական բանակը ևս 3 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել. ՊՆ

Leave a comment