Արհեստական բանականությունն՝ ի նպաստ խաղաղության և անվտանգության. քննարկում ՄԱԿ-ի կենտրոնակայանում

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով հարակից միջոցառմանը:


Միջոցառումը, որը կազմակերպվել է Հնդկաստանի և Հունաստանի կողմից, միտված էր ապահովելու քննարկում տարբեր ոլորտներում արհեստական բանականության աճի հարցերի շուրջ. արհեստական բանականությունն աստիճանաբար ինտեգրվում է տնտեսություններին, հաղորդակցություններին և անվտանգության միջավայրին, և կարևոր է դրա զարգացման ու կիրառման ուղղորդումը՝ ի նպաստ խաղաղության, կայունության և մարդկային զարգացման։


Զեկուկցներով են հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեխնոլոգիաների հարցերով բանագնաց Ամանդիպ Սինգհ Գիլը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և Զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Իձումի Նակամիցուն:


Քննարկմանն անդրադարձ է կատարվել արհեստական բանականության գործնական, այդ թվում՝ հակամարտությունների վաղ նախազգուշացման, հումանիտար կարիքների գնահատման, արբանյակային տվյալների վերլուծության, հումանիտար լոգիստիկայի, վերականգնման պլանավորման հնարավորություններին:

Leave a comment