Փեզեշքիանը բացառել է Թրամփի հետ հանդիպումը մինչև վստահության վերականգնումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի կայանա մինչև երկու երկրների միջև վստահության վերականգնումը։

CBS-ի լրագրողը հարցրել է Իրանի նախագահին, թե արդյոք նա կարող է հանդիպել Թրամփի հետ կամ հրավիրել ամերիկացի առաջնորդին Իրան։

«Դուք գիտեք, թե ինչպիսին է իրավիճակը Իրանում։ Այն, ինչ նրանք արեցին մեզ և մեր ժողովրդին, մեծապես վշտացրել է մարդկանց», – ասել է Փեզեշքիանը։

Leave a comment