Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության միջև ընդլայնվում է դիվանագիտական համագործակցության շրջանակը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեն ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որով նախատեսվում է մուտքի արտոնագրի պահանջի վերացում դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։
Ինչպես հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը, երկկողմ հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են նաև Հայաստանի և Ռուանդայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացման, երկկողմ կապերի ընդլայնման և միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։