Ադրբեջանում հայտարարել են, որ եղբայրական Թուրքիայից նենգ հիբրիդային արշավ են իրականացնում

Բաժանորդագրվել

Օտարերկրյա միջամտությանը և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ժամանակավոր հանձնաժողովը Թուրքիայի քաղաքացիներին և «թուրք եղբայրներին» կոչ է անում չհավատալ կեղծ տեղեկություններին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում հայտարարել են, որ Բաքվի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվում Թուրքիայի տարածքից։

Միլի մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովը հայտնել է, որ ուսումնասիրել է վերջին օրերին սոցիալական ցանցերի միջոցով տարածվող նյութերը:

Հանձնաժողովի տվյալներով՝ արշավը կազմակերպվել է որոշակի կենտրոնների կողմից և ուղղված է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների խաթարմանը, հասարակությանը մոլորության մեջ գցելուն, պետության և նրա ինստիտուտների նկատմամբ անվստահություն սերմանելուն, ինչպես նաև ադրբեջանական հասարակության մեջ բևեռացվածության ուժեղացմանը:

«Արշավն իրականացվում է համակարգված՝ թիրախային գովազդի, սոցիալական ցանցերում իրական և կեղծ հաշիվների միջոցով։ Ցավով պետք է նշել, որ Ադրբեջանում և Թուրքիայում ևս որոշ մարդիկ աջակցում են այս նենգ արշավին։ Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի օրենսդրության համաձայն՝ նման գործունեությունը իրավական պատասխանատվություն է առաջացնում` արշավը դեռ շարունակվում է», – ասվում է հայտարարության մեջ։

Հանձնաժողովը հայտնել է, որ ենթադրյալ համակարգված տեղեկատվական արշավի մասնակիցների մասին տեղեկությունները կփոխանցվեն Ադրբեջանի համապատասխան պետական մարմիններին:

Միլի մեջլիսում նաև կոչ են արել Ադրբեջանի քաղաքացիներին և Թուրքիայի բնակիչներին ցուցաբերել զգոնություն և չվստահել ոչ հավաստի տեղեկություններին։

Բաքվում ժայթքել է աշխարհի խոշորագույն ցեխային հրաբուխներից մեկը

Leave a comment