Բաքվում ժայթքել է աշխարհի խոշորագույն ցեխային հրաբուխներից մեկը

Բաժանորդագրվել

Օտման Բոզդաղը գտնվում է Բաքվի Ղարադաղի շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Բաքվի Ղարադաղի շրջանում ժայթքել է Օտման Բոզդաղ ցեխային հրաբուխը:

Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն:

«Ժայթքումն ուղեկցվել է ուժեղ բռնկմամբ», – հայտնել է Բաքվի և Ապշերոնի թերակղզու ցեխային հրաբուխների խմբի պետական բնական արգելոցի տնօրեն Ջեյհուն Փաշաևը։

Օտման Բոզդաղը աշխարհի խոշորագույն ցեխային հրաբուխներից է:

2018-ի սեպտեմբերի վերջին այստեղ տեղի էր ունեցել հզոր երկփուլ ժայթքում: Այն ժամանակ կրակի և կեղտի արտանետումների բարձրությունը հասել էր 200-300 մետրի։ Ժայթքումից հետո հողի վրա մինչև 40 մետր երկարությամբ ճաքեր են առաջացել։

Սիցիլիայում Էտնա հրաբխից մինչև 400 մետր բարձրության լավա է ժայթքել

Leave a comment