MMA աշխարհի չեմպիոն Սպարտակ Միքայելյանը նոկաուտով հաղթանակ է տարել ռինգում

Բաժանորդագրվել

21-ամյա մարտիկը Հայաստանի պատմության մեջ գրեփլինգի, ինչպես նաև MMA երիտասարդների աշխարհի առաջնության առաջին չեմպիոնն է։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ MMA աշխարհի չեմպիոն Սպարտակ Միքայելյանը 3-րդ անընդմեջ վաղաժամ հաղթանակն է տարել խառը մենամարտերի պրոֆեսիոնալ ռինգում։

21-ամյա Սպարտակը Լաս Վեգասում կայացած Tuff-N-Uff 157157 մրցաշարի շրջանակում առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է ամերիկացի Ուիլյամ Գիբսոնին։ Այսպիսով նա պրոֆեսիոնալ ռինգում իր ռեկորդը հասցրել է 3-0-ի՝ 3 մենամարտ և 3 հաղթանակ։

Նա սիրողական MMA-ի աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել 2025 թվականին։

Նշենք, որ Միքայելյանը պրոֆեսիոնալ MMA է տեղափոխվել 2026 թվականի մարտին՝ Հայաստանի MMA-ի և գրեփլինգի հավաքականներում հաջող ելույթներից հետո։

Սպարտակ Միքայելյանը Հայաստանի պատմության մեջ գրեփլինգի, ինչպես նաև MMA երիտասարդների աշխարհի առաջնության առաջին չեմպիոնն է։

Leave a comment