Պրոֆեսիոնալ MMA-ում Սպարտակ Միքայելյանը (3-0) գրանցել է իր երրորդ անընդմեջ հաղթանակը։
21-ամյա հայ մարզիկը «Tuff-N-Uff 157» մրցաշարի առաջին ռաունդում հաղթել է Ուիլ Գիբսոնին (2-4)։
Միքայելյանը պրոֆեսիոնալ MMA-ի ասպարեզ է մտել 2026 թվականի մարտին։ Նա Հայաստանից պրոֆեսիոնալ գրեփլինգի և MMA-ի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնն է։