ՀՀ ԲՏԱ և ԱԲ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության օրակարգը

Բաժանորդագրվել

Անդրադարձ է արվել համագործակցության զարգացման հետագա հնարավորություններին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են երկու երկրների միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել իրականացվող ծրագրերին, համագործակցության հետագա հնարավորություններին։

«Քննարկվել են թվայնացման, նորարարության, տիեզերական գործունեության, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընթացիկ ուղղությունները և առաջիկա անելիքները»,- հայտնում են գերատեսչությունից։

Անդրադարձ է արվել նաև 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

Գերատեսչության հրապարակած լուսանկարներում երևում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

Leave a comment