https://arm.sputniknews.ru/20260925/arzni-katnamterqi-gvortsuneutjuny-kasecvel-e-sanitarahigienik-khakhtumner-kan-107317173.html
«Արզնի կաթնամթերքի» գործունեությունը կասեցվել է․ սանիտարահիգիենիկ խախտումներ կան
«Արզնի կաթնամթերքի» գործունեությունը կասեցվել է․ սանիտարահիգիենիկ խախտումներ կան
Sputnik Արմենիա
Արձանագրված խախտումները վերացնելու համար տեսչական մարմինը ժամկետ է սահմանել։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T18:45+0400
2026-09-25T18:45+0400
2026-09-25T18:53+0400
արզնի
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
խախտում
կասեցում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107312598_0:592:1536:1456_1920x0_80_0_0_a51ea253fc609ed615baf61241b50074.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ «Արզնի կաթնամթերքի» կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Նշվում է, որ ստուգումների ընթացքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:Մասնավորապես, առաստաղը եղել է վնասված, օդահեռացման համակարգի կողային, կոյուղու համակարգի մի հատված նախագծված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը, չի եղել անձնակազմի համար հանդերձարան, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բեռնարկղերը պատշաճ չեն մաքրվել և ախտահարվել, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և այլն։Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
արզնի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107312598_0:448:1536:1600_1920x0_80_0_0_24816c19675f63702fe9a62942a05d56.jpg.webp
արզնի, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), խախտում, կասեցում
արզնի, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), խախտում, կասեցում
Արձանագրված խախտումները վերացնելու համար տեսչական մարմինը ժամկետ է սահմանել։
Նշվում է, որ ստուգումների ընթացքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:
Մասնավորապես, առաստաղը եղել է վնասված, օդահեռացման համակարգի կողային,
կոյուղու համակարգի մի հատված նախագծված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը, չի եղել անձնակազմի համար հանդերձարան, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բեռնարկղերը պատշաճ չեն մաքրվել և ախտահարվել, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և այլն։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: