Ապօրինի պահվող զենքն ու զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարբերաբար բացատրական աշխատանք են իրականացրել։ Արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու հարակից ջերմոցների մոտ զենք և զինամթերք է թողել։
Նշված վայր ժամանած համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 22 փամփուշտ և այլ զինամթերք։
ՆԳՆ ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորել է ապօրինի պահվող զենքն ու զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով։