ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր և տարածաշրջանային զարգացումները։
«ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։