Շարունակում ենք թռիչքներ իրականացնել նաև դեպի ՀՀ. «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի տնօրեն

https://arm.sputniknews.ru/20260925/sharunakum-enq-trichqner-irakanacnel-naev-depi-hh-imam-khvomejni-odanavakajani-tnoren–107305177.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/0e/90123738_480:0:1920:1080_1920x0_80_0_0_1f42d079602bc58f47eb0479a2b99192.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, չվերթ, «զվարթնոց» օդանավակայան

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, չվերթ, «զվարթնոց» օդանավակայան

Բաժանորդագրվել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ այսօր նախատեսված է երկու չվերթ Թեհրանից Երևան։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Իրանական ավիաընկերությունները շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի Չինաստան, Հայաստան, Ռուսաստան և Թուրքիա, հայտնել է Իրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ Ազարը։

Սեպտեմբերի 23-ից ուժի մեջ են մտել Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Վաշինգտոնը սպառնում է, որ «ցանկացած օդանավակայան կամ ընկերություն, որը կսպասարկի իրանական փոխադրողներին, ռիսկի է դիմում դուրս մղվել ամերիկյան դոլարային համակարգից»:

Այս ֆոնին մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Օմանը, ԱՄԷ-ն և Իրաքը, փակել են իրենց օդանավակայանները իրանական ավիափոխադրողների համար։

«Ներկայումս շարունակվում են դեպի Չինաստան, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա (բացառությամբ «Մահան» ավիաընկերության չվերթերի) թռիչքները, և դրանց չվացուցակում որևէ փոփոխություն չի կատարվել»,–ասել է «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի գործադիր տնօրենը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ այսօր նախատեսված է երկու չվերթ Թեհրանից դեպի Երևան։

Leave a comment